Հայաստանում 630գ քաշով նորածնին սրտի վիրահատություն են կատարել (ֆոտո)  

1 հուլիսի, 2018  11:16

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության թիմը բժիշկ Գագիկ Հեբոյանի առաջնորդությամբ իրականացրել է ծայրահեղ ցածր ծննդյան քաշով (630գ) նորածնի սրտի վիրահատություն Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին ասվում է «նորք Մարաշ» բժշկական կենտրոնի ֆեյբուքյան էջում։

Հունիսի 26-ին կատարվել է բաց զարկերակային ծորանի լիգացիա 630գ քաշով նորածնի մոտ (ծնվել է հղիության 26–րդ շաբաթում)։ Սա նվազագույն քաշով պացիենտն է, ով երբեւիցե Հայաստանում կրել է սրտի վիրահատություն։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, աղջնակը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, արհեստական շնչառություն է ստանում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում